«Հայէկոնոմբանկի» բաժնետերերի տարեկան ժողովում Բանկի խորհրդի նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը: Հաշվետու տարում «Հայէկոնոմբանկը» «Առեւտրի խթանման ծրագրի» շրջանակներում, Միջազգային ֆինանսական կորպորացիան բանկին տրամադրել է 5 մլն. դոլարի վարկային գիծ: «Հայէկոնոմբանկի» եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ գործող «Համաֆինանսավորման ծրագրի» իրականացման պայմանագրի շրջանակներում, կնքվել է նոր համաձայնագիր, որով ծրագրի ընդհանուր արժեքը հասել է 7 մլն. դոլարի:
Հիշեցնենք, որ 2010-ի փետրվարին ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ» ընկերության գրասենյակ եւ բերման ենթարկել Սարիբեկ Սուքիասյանին (Խաչատուր Սուքիասյանի եղբորը): Նա մեղադրվում էր մարդուն ապօրինի ազատությունց զրկելու մեջ, սակայն օրերս նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Սակայն, այդ քրեական գործի հարուցումն ու հետապնդումները թույլ տվեցին, որ «Բյուրեղ» գործարանը, որը ձեռք էր բերել Սարիբեկ Սուքիասյանը, խլել, եւ դրա սեփականատեր դարձավ ԱԺ պատգամավոր, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը:
Նախքան դա, Սուքիասյանների ընտանիքից խլել էին նաեւ «Բջնի» գործարանը, որը եւս ներկայումս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին:


























