Երեւանում հայտնաբերվել է իրանցու դի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից: Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը՝ ԻԻՀ քաղաքացի, 1959 թ. ծնված Էսֆանդիար Կայհանի /մնացած տվյալները պարզվում են/:

Արտաքին զննությամբ դիակի ծոծորակի շրջանում հայտնաբերվել է արյունոտ, սալջարդ պատռված վերք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: