ԵԱՀԿ  Մեդիա ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին նամակ է ուղարկել, որում իր անհանգստություններն է հայտնել Թուրքիայում կայքէջերի փակման վերաբերյալ։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Դունյա Միյատովիչը կոչ է արել բարեփոխել 5651 օրինագիծը, որով ներկայիս գլոբալիզացիայի իրավիճակում սահմանափակվում է քաղաքացիների տեղեկացվելու իրավունքը։ Այդ համատեքստում հիշատակվել է Թուրքիայի հեռահաղորդակցության եւ կապի նախարարության կողմից արգելափակված Youtube-ի  եւ  Google-ի մասին։

Դունյա Միյատովիչը նշել է, որ վերջին 2 տարում Թուրքիայում արգելափակվել է 5 հազարից ավել կայքեր, ինչը անհանգստացնող երեւույթ է։

Նշենք, որ Թուրքիայում Youtube-ի  եւ  Google-ի սահմանփակումների դեմ  է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ով  Twitter միկրոբլոգում հայտնել է, որ հրահանգել է հիշյալ կայքերի արգելափակումը վերացնելու համար հարկ եղած դեպքում օրենսդրական փոփոխություններ կատարել։