Ռումինիայի մայրաքաղաքի մի խումբ բնակիչներ փորձել են Բուխարեստում գրոհով վերցնել նախագահական պալատը՝ բողոքելով բյուջետային աշխատողների աշխատավարձերը կրճատելու կառավարության ծրագրերի դեմ:
Գրոհի փորձը տեղի է ունեցել ցույցից հետո, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Բողոքի գործողությունից հետո մասնակիցների մի մասը որոշել է հայտնվել նախագահական նստավայրում՝ հանդիպելու նախագահ Տրայան Բասեսկուի հետ: Ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել ցուցարարներին, հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Բուխարեստում բազմահազարանոց ցույց էր եղել բյուջետային աշխատողների աշխատավարձերի կրճատման դեմ: Ցույցի մասնակիցներն այրել էին վարչապետ Էմիլ Լոկի տիկնիկը:




























