Չնայած նրան, որ Թուրքիայի եւ քրդական ապստամբների բախումներն իրենց ծավալներով մեծ չեն, այդուհանդերձ, հեռուն գնացող խորը քաղաքական հետեւանքներ ունեն, գրում է «The Independent»-ը:

Ըստ թերթի, դրանց հետեւանքը կարող են լինել Անկարայի եւ Իրաքի հյուսիսում քրդական կառավարության միջեւ բարեկամական հարաբերությունների փչացումը: Իրաքի քրդերի ղեկավար Մասուդ Բարզանին, այցելելով Անկարա, փորձեց ավելի ամրապնդել բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ: Ի դեպ, Իրաքում Անկարայի դերի բարձրացմանն աջակցում է նաեւ ԱՄՆ-ը, քանի որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ստեղծված վակուումը կարող են լցնել իրանցիները, ամփոփում է պարբերականը: