Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումը հնարավոր է: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ Փարիզում կայացած բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ համընդհանուր համաձայնության հասնենք իրանական միջուկային ծրագրի շուրջ: Շփումներն իրականացվում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Վստահ եմ, որ փոխզիջումը հնարավոր է: Չեմ կարող երաշխավորել, որ դա անպայման տեղի կունենա մինչեւ նոյեմբերի 24-ը»,- ասել է Լավրովը:

Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի՝ Լավրովը նաեւ նշել է. «Մենք ձգտում ենք արդյունքի հասնել մինչեւ այդ ժամկետը, բայց վստահ եմ, որ կարեւորն արհեստականորեն ինչ-որ սահմաններ ստեղծելը չէ, այլ պայմավորվածությունների էությունն ու որակը»: