Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երեւանում կգումարվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովը:
Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ:
ՈՒՄՎ պատվիրակներին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Հունիսի 29-ին վեհաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:




























