Քաղաքական գործընթացներն Իրանում ընթանում են գործնականում այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում Ստալինի ժամանակ անց էին կացվում «ժողովրդի թշնամիների» դատավարությունները,- պնդում է իտալական La Stempa թերթը։ Պարբերականի համաձայն, մեղադրյալներին ներկայացնում են անհեթեթ մեղադրանքներ, իսկ հետո կտտանքների միջոցով մարդկանցից մեղայական կորզում։

Թեհրանում արդեն կայացած երկու դատավարությունները ցույց են տալիս, որ Ղահրիզաք կալանավայրում ակտիվորեն կիրառվում է նախնական կտտանքների մեթոդը, որին հետևում է հորինված մեղքի ընդունումը,- մեջ է բերում իտալական մամուլը InoPressa-ին։ Բոլոր մեղադրյալները՝ ներառյալ ֆրանսուհի երիտասարդ հետազոտող Կլոտիլդա Ռեսը, հենց իրենք են իրենց «մեղավոր» ճանաչել։