Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ որպես վարչապետ պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ այցը նախատեսված է հոկտեմբերի 20-21, պլանավորված են մի շարք հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է ԻԻՀ նախագահի, խորհրդարանի նախագահի հետ:



























