Հայաստանը հասել է Թուրքիայի ազդեցության չեզոքացմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, համաշխարհային հանրությունը շարունակում է ԵԱՀԿ Միսնկի խմբի ձեւաչափը համարել միակը ԼՂ խնդրի կարգավորման հարցում:
«Հայկական դիվանագիտությունը նույնպես կարողացել է մի քանի դրական փոփոխություններ մտցնել մադրիդյան սկզբունքներում: Եթե ավելի վաղ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ բոլոր հայտարարություններն ու փաստաթղթերը իմիտացիոն գործողությունների տպավորություն էին թողնում, ապա պետերգուրգյան առաջարկները եւ դրանց նկատմամբ ադրբեջանական կողմի լուրջ արձագանքը, ստիպում են մտածել, որ լուրջ զարգացումներ են սպասվում,»,- ասել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանը հետագա բանակցությունների համար ստեղծել է օպտիմալ բազա եւ այս պայմաններում պետք է վարի վճռական ու խիստ քաղաքականություն, որը թույլ չի տա զիջումներ ոչ ԼՂ, ոչ էլ հայ-թուրքական գործընթացներում:




























