Հայաստանը մասնակցում է Իրանի Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 31-րդ փառատոնին, որը Թեհրանում բացվել է հոկտեմբերի 14-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Իրանի «Press TV» անգլալեզու հեռուստաալիքը հայտնում է, որ այս տարի ներկայացվել է շուրջ 1200 աշխատանք՝արտասահմանյան 74 երկրներից: Հայտերը ներկայացվել են Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բելգիայից, Ռումինիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Ավստրիայից, Դանիայից, Թայվանից, Բահրեյնից, Թուրքիայից, Հայաստանից, Բրազիլիայից, Մեքսիկայից եւ Եգիպտոսից:
Ֆրանսիայից ստացվել է ֆիլմերի ամենամեծ քանակությունը՝ 245: ԱՄՆ-ից եւ Կանադայից ռեժիսորների շուրջ 10 աշխատանք ընդգրկվել են փառատոնի միջազգային բաժնի ցուցադրությունների ցանկում:




























