«Գազպրոմը» հայտարարել է Բելառուսի հետ 2010թ. պայմանագիրը լրացնելու սկզբունքային պայմանավորվածության ձեռքբերման մասին եւ հուսով է ստորագրել այն առաջիկայում:

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը հայտարարել է, թե գործող պայմանագրով, որ ստորագրվել է 2006թ. դեկտեմբերի 31-ին, Բելառուսը ոչինչ պարտք չէ «Գազպրոմին»:

Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է դադարեցնել ռուսական նավթի եւ գազի տարանցումը «Գազպրոմի» կողմից վճարումը չկատարելու դեպքում:

«Եւս մեկ անգամ նախազգուշացնում եմ կառավարությանը: «Գազպրոմի» կողմից առաջիկա օրերին չվճարումը կարող է հանգեցնել Ռուսաստանի համար բոլոր ծառայությունների դադարեցմանը»,- ասել է նա:

Նշենք, որ Ռուսաստանը պարտքի համար վճարել է 228 մլն դոլար, սակայն բելառուսական կողմը պնդում է, որ Ռուսաստանը պարտք է Բելառուսին 260 մլն դոլար: