ԱՄՆ երկպալատ քաղաքական կենտրոնի (Bipartisan Policy Center (BPC) անդամները երկրի վարչակազմին կոչ են արել նախաձեռնել ռազմավարական համագործակցություն պաշտոնական Բաքվի հետ, ինչը թույլ կտա հաստատել ավելի լայն ցամաքային ներկայություն Ադրբեջանում: Տվյալ նախաձեռնությունը Իրանի ատոմային հավակնությունները զսպելու ծրագրերից է, գրում է ադրբեջանակն «Էխոն»՝ վկայակոչելով defpro.com-ը:
BPC-ն ստեղծվել է 2007 թվականին: Կազմակերպության մեջ ընդգրկված են ԱՄՆ նախկին սենատորներ Հովարդ Բեյքերը, Թոմ Դեշլը, Բոբ Դոուլը, Ջորդ Միթչելը, Դենիել Կոացը, Չառլզ Ռոբբը եւ այլք:
Մեկնաբանելով նման հնարավորությունը՝ ադրբեջանցի քաղաքագետ Փարվին Դարաբադին նկատել է, թե պարզ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեն տալիս այն արդյունքը, որի վրա հույս ունեին այն ընդունողները: Թեեւ Թեհրանը դժվարությամբ է դիմակայում տնտեսական պատժամիջոցներին, ԻԻՀ-ն այն երկիրը չէ որին կարելի է վախեցնել նման պատժամիջոցներիվ»,- հսկատեցրել է «Էխոն»: Փորձագետը չի բացառել, որ ԱՄՆ վերլուծաբանները որոշել են անցնել առավել կոշտ միջոցների. « Ադրբեջանի տարածքն ամենահարմարն է ռազմական եւ ռազմավարական տեսանկյունից՝ Իրանի դեմ ծրագրվող ամերիկյան գործողության առումով»:
Այլ հարց է, թե որքանով է դրանում շահագրգռված Ադրբեջանը: «Ադրբեջանը Իրանի մերձավոր հարեւանն է, եւ պատասխան հարվածն առաջին հերթին հասցվելու է նրա տարածքին: Նաեւ Ադրբեջանը կպարտվի իԻրանին ռազմական տեսանկյունից: Անգամ եթե ԱՄՆ-ը հաղթի, եւ Իրանում արեւմտամետ վարչախումբ լինի, իրանցի ժողովրդի հիշողության մեջ Ադրբեջանը կմնա որպես հավերժ թշնամի»,- կարծում է Դարաբադին:
Նման սցենարը հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե դա օգնի Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման հարցում: Քաղաքագետը նկատել է, թե հենց դրանով են պայմանավորված ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հաճախակի դարձած այցերը:


























