Մոսկվայի «Ոսկե վոբլա» ռեստորանում հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը հաճախորդների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Ծեծկռտուքի ժամանակ ռեստորանի հյուրերը զենքի տեղ օգտագործել են ձեռքի տակ եղած առարկաները եւ գարեջրի բաժակները, հայտնում է Lenta.ru-ն։
Ծեծկռտուքի արդյունքում ինը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։
Կատարվածի առնչությամբ հետաքննություն է նշանակվել։



























