Ինգուշեթիայի մայրաքաղաքում հունիսի 26-ի առավոտյան պայթեցվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի մեքենան: Անհայտ անձը գործի է  գցել պայթուցիկ սարքը, երբ ոստիկան Զուրաբ Տումգոեւը նստել է մեքենան, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Պայթյունի արդյունքում 25-ամյա տուժյալը տեղափոխվել է հինվանդանոց՝ ականա-բեկորային վնասվածքներով:

Մեկ օր առաջ Ալի-Յուրտ եւ Սուրխախի գյուղերի ճանապարհին գնդակոծել էին ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենան: Երկու ոստիկան ստացած վնասվածքներից մահացել էին, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Դաղստանում, Մագոմեդալի Վագաբովի խմբի գրոհայիններին ոչնչացնելու հատուկ գործողության արդյունքում զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, երկուսը՝ վիրավորվել են: Սպանվել է նաեւ մեկ գրոհային, հաղորդում է Yuga.ru-ն: