Ղըրղզստանի հարավում ղըրղզների եւ ուզբեկների բախումների արդյունքում զոհվել են 275-ի: Անկարգություններում տուժել են 2239 մարդ, որոնցից 1048-ը՝ հոսպիտալացվել են:

Ոչ պաշտոնական տվյալներով, Օշի եւ Ջալալաբադի մարզերում հունիսի 11-ին սկսված անկարգություններին զոհ են գնացել մի քանի հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով, մոտ կես միլիոն մարդ դարձել են փախստական, հաղորդում է Utro.ru-ն:

Ինչպես ավելի հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 25-ին Ղըրղզստանի ժամանակավոր կառավարությունը հաղորդել է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի  ազգականի՝ Սանար Բակիեւի ձերբակալության մասին: Իշխանությունները նրան համարում են անկարգությունների կազմակերպման առանցքային դեմքերից մեկը: Նա արդեն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները: