«Եթե թուրք պատգամավոր Մեւլութ Չավուշօղլուն շարունակի նախագահել ԵԽԽՎ-ն, պատգամավորները ստիպված կլինեն չալմաներով ման գալ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

Խոսելով ԵԽԽՎ-ում Հայաստանի նոր համազեկուցող Գորան Լինդբլադի թեկնածության մասին՝ Մելիքյանը նկատեց, որ այդ ընտրությունն արվել է բացառապես թուրք-ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո։ «Լինբլադն ադրբեջանամետ լոբբիստ է եւ պարզ է, թե Հայաստանի մասին ինչ զեկույցներ կներկայացնի։ Դրա համար էլ կարծում եմ, որ մենք պետք է արհամարհենք նրան, չաշխատենք նրա հետ։ Այդ դեպքում ԵԽԽՎ-ն, տեսնելով հայկական կողմի դժգոհությունը, կփոխարինի նրան»,- հավաստիացրեց Մելիքյանը։