Ռուսաստանի իրավապահները չեն կարողացել գտնել 55 հազար ռուբլին այն 10 մլն-ից, որ կաշառակերների ձերբակալման ժամանակ վերջիններս դուրս էին նետել մեքենայից Մոսկվայի Վարշավյան խճուղում: Նրանք կարծում են, որ պաշտոնյան անսպասելիորեն դուրս է նետել գումարի կապոցները, եւ իրավապահները դեպքի վայրը միանգամից չեն կարողացել շրջափակել, հաղորդում է Life News-ը:
«Ռոսռիբալովստվոյի» բարձրաստիճան պաշտոնյան կաշառք էր վերցրել հետին թվով ձեւակերպվելիք պայմանագրերի համար, որոնք առնչվում էին ձկնորսության համար նախատեսված լճակների վարձույթին:




























