ԱՄՆ ՌՕՈՒ-ի X-37B անօդաչու տիեզերանավը վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի Վանդենբերգ կայանում՝ տիեզերքում գտնվելով 22 ամիս, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ներկայումս Պենտագոնի կողմից պաշտոնապես «Տիեզերական փորձարարական սարք» կոչվող թռիչքի նպատակների եւ բնույթի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այնտեղ տեղադրված է հետախուզական սարքավորում։
Տիեզերանավն ուղեծիր էր դուրս եկել 2012 թ. դեկտեմբերին։ Տվյալ սարքն արդեն երրորդ տիեզերական թռիչքն է կատարում, չորրորդը ծրագրված է 2015 թ.։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ X-37B սարքը ստեղծվել է հետախուզական առաջադրանքներ իրականացնելու համար, որոնք սովորաբար հանձնարարվում են արբանյակներին։ Սակայն, ի տարբերություն արբանյակների, այս տիեզերանավը կարող է կրկնակի օգտագործվել եւ խնայել ռազմական գերատեսչության միլիարդավոր դոլարները։




























