Թուրքիայի Վանի նահանգում  կազմակերպվելիք  4-օրյա մշակութային փառատոնին հատուկ համարով հանդես է գալու ճանաչված հայազգի դուդուկահար Սուրեն Ասատուրյանը։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ամիսներ առաջ սկսված նախապատրաստական աշխատանքները ավարտվել են, եւ հունիսի 30-ից հուլիսի 4-ը Վանում տեղի կունենա  Վանա լճի մշակութային եւ բնության փառատոնը։

Հայտնի է, որ փառատոնի 3-րդ օրը տեղի է ունենալու ամենահետաքրքիր միջոցառումը։  Հայազգի դուդուկահար Սուրեն Ասատուրյանը հանդես կգա «Մայրամուտը Վանա բերդում. Ընդդեմ բոլոր կոտորածների՝  շրջվում ենք դեպի արեւը»  միջոցառմանը։