«Գազպրոմին» առաքված գազի համար պարտքերը վճարելու համար Բելառուսին գումար է հատկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Եվրանյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես դիմել եմ Իլհամ Ալիեւին, եւ նա մեկ օրում, անգամ օրից էլ քիչ ժամկետում, պարտքով 200 միլիոն է տվել, որից 187 միլիոն դոլարը մենք վճարել ենք «Գազպրոմին»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Նշենք, որ «Գազպրոմը» հունիսի 21-ից սկսել էր սահմանափակել Բելառուսին գազի մատակարարումները պարտքի պատճառով: Երկու օրում սահմանափակումները հասցվել էին 60 տոկոսի: Հունիսի 24-ի առավոտյան «Գազպրոմը» հայտարարեց, թե Բելառուսը մարել է պարտքը: Գազի առաքումը հանրապետությանը վերականգնվել է ողջ ծավալով:




























