Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը` կազմակերպության փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է ասոցիացիայի կողմից վերականգնվող հուշարձանների մոնիթորինգը` այն համարելով հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ ուսումնասիրման առանցքային բաղադրամասերից մեկը՝ միաժամանակ ընդգծելով նրա գիտակրթական եւ քաղաքական նշանակությունը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանը եւ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:




























