Սայդինգ Սփրինգ գիսաստղը անցել է Մարսին ռեկարդային մոտ տարածությունից, որտեղ NASA-ի տիեզերական նավատորմը պատրաստ էր ուսումնասիրություններին, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ամերիկյան տիեզերական գործակալությանը:

Աղբյուրը նշում է, որ գիսաստղը անցել է Մարսից 140 հազար կմ հեռավորությունից, որը մոտ է եւ համեմատական Լուսնի եւ Երկրի միջեւ եղած հեռավորությանը:  Տվյալ գիսաստղը Մարսի կողքով անցել է 10 անգամ ավելի մոտ հեռավորությունից, քան Երկրի կողքով անցած ցանկացած այլ գիսաստղ:

Գիսաստղը հայտնաբերել էին 2013 թ., այն ստացել էր Ավստրալիայի աստղադիտաանի անվանումը: NASA-ն ուսումնասիրում է գիսաստղի վերաբերյալ ստացված տեղեկությունը եւ դրա ունեցած ազդեցությունը Մարսի մթնոլորտի վրա:  Բացի դրանից,  տեղեկությունները կօգնեն Արեգակնային համակարգի ծագումը եւ էվոլյուցիան ուսումնասիրելիս: