Հարավկորեական Samsung SDI ընկերությունը Սեուլում տեղի ունեցող Inter Battery 2014 ցուցահանդեսին խելացի ժամացույցների համար նախատեսված ճկուն մարտկոց է ներկայացրել, գրում է The Epoch պարբերականը: http://www.epochtimes.ru

Աղբյուրի փոխանցմամբ ճկուն մարտկոցը կարող է փաթաթվել  գլանափաթեթի մեջ, ընդ որում՝ նորմալ աշխատելով:  Samsung SDI ընկերությունը մտադիր է նման մարտկոցների արտադրությունը սկսել 3 տարվա ընթացքում: Այդ մարտկոցները կարող են օգտագործվել ժամանակակից էլեկտրոնային սարքերում:

Ճկուն մարտկոցների գյուտով միանգամից երեք հարավկորեական ընկերություն է զբաղվում: Մոտ ապագայում կորեացի գիտնականները դրանցից էլեկտրոդներ եւ այլ էլեկտրոնային սարքեր կստեղծեն, որոնք հնարավոր կլինի կրել որպես հագուստ: