Brent տեսակի նավթի գինը, տեղեկություններից հետո, որ Իրանը գների հետագա իջեցման ուղղությամբ փորձում  է քայլեր ձեռնարկել, շարունակում է բարձանալ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Bloomberg-ին:

Աղբյուրի փոխանցմամբ, Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, բարելի դիմաց բարձրացել են մինչեւ 86.23 դոլար: Նյու-Յորքի ապրանքային բորսայի էլկտրոնային աճուրդներում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գները բարելի դիմաց բարձրացել են մինչեւ 83.15 դոլար:

Վկայակոչելով իրանական լրատվական գործակալության տեղեկություններին՝ աղբյուրը հայտնում է, որ նախագահ Հասան Ռոհանին նավթի գների հետագա անկումը կանխելու նպատակով նավթի նախարարությանը դիվանագիտական գործիքներ կիրառելու հրաման է տվել:

Աղբյուրը նաեւ նշում է, որ Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան շրջակա միջավայրի սպառանալիքներից խուսափելու նպատակով կրճատում են նավթի հանույթը: