ԱՄՆ-ի մասնագետները բացահայտել են, որ որոշ տեխնոլոգական սարքեր, մասնավորապես բջջային հեռախոսները, կարելի է վիրալիցքավորել մարդու քրտինքի միջոցով, գրում է  «Ռոսբալտը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերալիցքավորումը կկատարվի՝ շնորհիվ հատուկ բիոսենսոր-մարտկոցի, որն ամրացվում է մարմնին, ինչից հետո ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արտադրվող քրտինքը կվերածվի էներգիայի արտադրության հումքի:

Մարտկոցի արտաքին տեսքը նման է դաջվածքի: Սարքը սկսում է աշխատել, երբ մարդը սկսում է քրտնել:

Սենսորի վրա կաթիլ հայտնվելու դեպքում տեխնոլոգիան ակտիվանում է եւ վերամշակում ստացված հեղուկը: Բջջային հեռախոսը վերալիցքավորելու համար անհրաժեշտ է միայն այն միացնել բիոսենսոր-մարտկոցին: Այն կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ դադարի քրտնարտադրությունը: