27 հունիսի, Բլումֆոնտեյն, Ֆրի Սթեյթ ստադիոն

Մրցավար` Խորխե Լարիոնդա (Ուրուգվայ)

Կլոզե, 20 (1:0), Պոդոլսկի, 32 (2:0), Ափսոն, 37 (2:1), Մյուլլեր, 67, 70 (3:1, 4:1)

Վերջապես, աշխարհի առաջնությունում կայացավ լիարժեք, այս կարգի մրցաշարին արժանի հանդիպում: Եվ, այդ խաղում անհավանական ձախողմամբ պարտություն կրեց Անգլիայի հավաքականը: Գերմանիան հաղթեց 4:1 հաշվով: Այդ հաղթանակում մասնակցություն ունեցավ նաեւ մրցավարի օգնականը, որը չհաշվեց Լեմպարդի գոլը: Սակայն առանց այդ սկանդալային միջամտությանն էլ գերմանացիներն այսօր ավելի նախընտրելի խաղ ցուցադրեցին եւ հաղթեցին մեծ առավելությամբ:

Արդեն առաջին խաղակեսում Կլոզեն ու Պոդոլսկին ոչ մի շանս չտվեցին անգլիական պաշտպանությանը եւ հաշիվը դարձրին 2:0: Մինչեւ ընդմիջում անգլիացիները կրճատեցին հաշվի տարբերությունը. Ափսոնը գրավեց գրեթե դատարկ դարպասը: Անմիջապես դրանից հետո Լեմպարդը գրավեց դարպասը, գնդակը հորիզոնական դարպասաձողից հայտնվեց դարպասային գծի հետեւում, սակայն մրցավարը դա չնկատեց:

Իսկ արդեն երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլլերը: Գերմանիայի հավաքականը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ եւ սպասում է Արգենտինա – Մեքսիկա զույգի հաղթողին: