Ղրղըզստանի քաղաքացիները պաշտպանել են երկրի ժամանակավոր կառավարության կողմից առաջարկված նոր Սահմանադրությունը: Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, որը տեղադրված է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում, հանրաքվեի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը, 8 տոկոսը` դեմ: Մասնակցությունը կազմել է շուրջ 70 տոկոս: Հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Նշենք, որ Ղրղըզստանի նոր Սահամանդրության համաձայն, այդ երկիրն անցում է խորհրդարանական կառավարման: Միջին Ասիայում Ղրղըզստանն առաջին երկիրն է, որը նախագահական համակարգից անցնում է խորհրդարանական համակարգի:



























