Ճապոնական ոսկերչական ընկերությունը ադամանդե մատանի է ստեղծել՝ ներկառուցված NFC-չիպով, հայտնում է Lenta.ru-ն եւ հստակեցնում, որ սա տվյալների փոխանակման տեխնոլոգիայով առաջին զարդն է: Դրա արժեքը 390 հազար իեն է (3670 դոլար): Մատանին կարող է օգտագործվել որպես ծածկագիր «ամպային» ծառայություններում կոդավորված տվյալներին մուտք ունենալու համար, օրինակ՝ նկարներին եւ տեսանյութերին: Այն կարող է օգտագործվել նաեւ  Android սարքերի պաշտպանված տեղեկատվության հասանելիության  համար:

One անվանումն ստացած զարդի պատվերներն ընկերությունը կսկսի ընդունել հաջորդ շաբաթվանից: Մատանին առայժմ ընդունակ չէ կիրառվել էլեկտրոնային վճարումների կամ սմարթֆոնի ապակոդավորման համար, սակայն արտադրողները դիտարկում են ապագայում նման գործառույթներ  ներդնելու հնարավորությունը: