Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելից Լեհաստան մեկնող ինքնաթիռին՝ օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։


Իսրայելական Yedioth Ahranoth թերթի փոխանցմամբ՝  Լեհաստանի տարածքում գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարներ մեկնող 100-ից ավել իսրայելցի զինվորականների պատվիրակության ինքաթիռին Անկարան մերժել է թույլատրել անցնել Թուրքիայի օդային տարածքով։


Սովորաբար, Իսրայելից Լեհաստան մեկնող քաղաքացիական եւ զինվորական օդանավերը օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը, սակայն այս անգամ Թուրքիան անակնկալի է բերել իսրայելական ինքնաթիռի անձնակազմին, ովքեր ստիպված են եղել փոխել  օդային երթուղին։