Հարավաֆրիկյան հանրապետության ոստիկանությունը, Քեյփթաունի գիշերային ակումբներից մեկի ստուգման ժամանակ ձերբակալել է 17 կավատների եւ ավելի քան 30 մարմնավաճառների:

Պարուհիների մեծ մասը Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բուլղարիայից են: Նրանք ապօրինաբար հայտնվել են Հարավային Աֆրիկայում՝ աշխատելու աշխարհի առաջնության ընթացքում, հաղորդում է ռուսական «Նաշ վեկը»:

Արեւելյան Եվրոպայից ժամանած աղջիկները կտրուկ կրճատել են «հնագույն մասնագիտությամբ» զբաղվող տեղացիների եկամուտները, եւ, հավանաբար, հենց տեղացիներն են ոստիկանությանը հայտնել մրցակցուհիների մասին: