Հայաստանն ու Իրանը մտադիր են եւս մեկ՝ 3-րդ,  էլեկտրահաղորդման գիծը բացել Արաքս գետի վրայով: Այս մասին հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

«Երկու կողմերն էլ ցանկանում են ընդլայնել էլեկտրաէներգիայի հաղորդման իրենց հնարավորությունները»,-ասել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը:

Բացի այդ, Իրանն ու Հայաստանը արագացնում են Արաքսի վրա երկու հիդրոէլեկտրակայանների կառուցման տեմպերը: «Բանկային խնդիրները որոշ ժամանակով արգելակում էին նախագծի իրականացումը, բայց այդ հարցերը հիմա լուծվում են»,-պարզաբանել է Չիտչիանը:

Երրորդ էլեկտրահաղորդման գծի բացման մասին որոշումը կայացվել է Իրանի էներգետիկայի նախարար Չիտչիանի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հանդիպման ընթացքում: