Հունիսի 27-ին Մոսկվայի կենտրոնում մեքենայի մեջ հայտնաբերվել են երեք ինկասատորների մարմիններ։ Նրանք սպանվել են կրակոցների արդյունքում։ Քննիչները կասկածում են, որ նրանցից մեկը կապ է ունեցել հանցավոր խմբի հետ։

Հետաքննության վարկածով, հնարավոր է, հանցագործներին մեքենա է թողել ինկասատորներից մեկը, իսկ հետո համախոհները սպանել են նրան, հայտնում է Utro.ru-ն։

Ոչ պաշտոնական տվյալներով, ինկասատորական մեքենայից հափշտակվել է 10 մլն ռուբլի։ Բացի գումարից, սպանվածների մոտից հափշտակվել է նաեւ նրանցից մեկի ատրճանակը, հայտնում է Rbc.ru-ն։