Վրացական ամենօրյա «Ասավալի-Դասավալի» պարբերականի առաջին էջում հունիսի 28-ին «Սա արել է Սահակաշվիլին» վերտառությամբ հոդված է լույս տեսել: Նյութում Վրաստանի նախագահի դիմանկարն է եւ Հիտլերը, որը նրա կողքին հայտնվել է ֆոտոմոնտաժի միջոցով:
Պարբերականը այդ հոդվածով արձագանքել էր Գորիում տեղադրված Ստալինի արձանի ապամոնտաժմանը, որը, ըստ պաշտոնական Թբիլիսիի, իրականացվում է «վատ խորհրդանիշների դեմ պայքարի» շրջանակներում:




























