Թեհրանում գործող «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի աշակերտների ծնողները բողոքի են դուրս եկել ընդդեմ Թեմական խորհրդի, որը որոշել է «Ռոստոմ» օրիորդաց դպրոցը տեղափոխել «Սահակեան» դպրոց:
Ինչպես տեղեկացնում է Թեհրանում լույս տեսնող «Արաքս»շաբաթաթերթը, այս կապակցությամբ հունիսի 27-ի «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի աշակերտների ծնողները հավաքվել են Առաջնորդարանում:
Ծնողները նշում են, որ Թեմական խորհուրդը հաշվի չի առել իրենց մտահոգությունները եւ չի փորձել փարատել նրանց մոտ առաջացած զգայնությունները: Նրանց ներկայացմամբ, Թեմական խորհուրդը «ինքնագլուխ ընթացքի մէջ է դրել «Սահակեան» դպրոցի տեղափոխման եւ «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի միատեղման աշխատանքները», ինչն էլ ավելի է վրդովեցրել «Բահար» թաղամասի ժողովրդին ու աշակերտության ծնողներին:
Թեմական խորհրդի ատենապետ Աիդա Հովհաննիսյանը փորձում է ժողովրդին համոզել որ իր ղեկավարած խորհուրդը ինքնագլուխ չի գործել այդ հարցում:



























