«Ալեքս» փոթորկի արդյունքում Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում եւ Յուկատան թերակղզում տասնյակ մարդիկ են զոհվել։

Հարյուրավոր զբոսաշրջիկներ ստիպված են եղել լքել հանգստավայրերը։ Հորդառատ անձրեւները տեղեփոխվել են հյուսիս-արեւմուտք՝ Գվատեմալա, եւ այստեղ սողանքներ առաջացրել։ Դրանք ամենաքիչը երկու մարդու կյանք են խլել։ Նիկարագուայի հյուսիսում հունից դուրս եկած գետերում վեց մարդ է խեղդվել։

Սալվադորում զոհվել է երկու, իրենց տներից տարհանվել՝ հինգ հարյուր մարդ։

Համաձայն օթերեւութաբանների տվյալների՝ մոտակա 48 ժամում «Ալեքսը» կրկին կվերադառնա՝ հավաքելով 75կմ/ժ արագություն։