Նորվեգական ընկերությունը հաջորդ տարի խոստանում է նոր հեռախոս թողարկել, որին նույնիսկ հպվել հարկավոր չէ, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը նշում է, որ նոր մոդելը սկզբունքորեն տարբերվելու է գոյություն ունեցողներից նրանով, որ ոչ մի հպում  չի պահանջի: Դրա աշխատանքի սկզբունքը հիմնված է լինելու ուլտրաձայնի վրա:

Ծրագրավորողները հայտնում են, որ օգտվողները չեն դիպչելու էկրանին: Տարբեր ծառայությունների միջեւ անցում կատարելու համար բավական են ժեստերը:  Տեխնոլոգիան պետք է դառնա ապագայի հասկացություն: Գիտնականները խոստանում են, որ բջջային հեռախոսները մնացած գաջետների վերածրագրավորման միայն սկզբնական փուլը կդառնան: