Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կանադայի Տորոնտո քաղաքում ավարտված G-20 գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս խուսափել է ուղիղ պատասխանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին՝ կրկին ակնարկելով Ղարաբաղի խնդիրը։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Էրդողանը, լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կա հստակ քայլ, պատասխանել է, որ G-20-ի գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւից տեղեկացել է Հայաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման մանրամասներին։

«Մեդվեդեւը նշել է, որ իրենց սպասումները մի քիչ ավելացել են։ Ցանկանում  ենք, որ այդ հույսերը մի րոպե առաջ իրականան, եւ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն»,- պատասխանել է Էրդողանը։