Աշխարհը հոկտեմբերի 22-ին նշում է Caps Lock կոճակի միջազգային օրը, գրում է Meduza-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ կոճակը օգտվողներին հնարավորություն է տալիս տեքստը հավաքել մեծատառերով՝ հավելյալ  կոճակներ չսեղմելով  (առանձին դեպքերում դրա համար անհրաժեշտ է սեղմած պահել Shift-ը):

Կայքը նշում է, որ Caps Lock-ի օրը 2000թ. առաջարկել էր նշել Դարեք Առնոլդը: Նա MetaFilter հավաքական բլոգի օգտվողներից  է:  Տոնին հատուկ capslockday.com կայք է նվիրված, որտեղ բոլոր նորությունները գրված են մեծատառերով: