Ամերիկյան հավերը երկու ամսվա ընթացքում կարող են վերադառնալ Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն։

Նրա խոսքով, գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունները պետք է հաստատեն, որ հավի միսն արտադրվում է առանց քլոր պարունակող միջոցների օգտագործման, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«Դրանից հետո համապատասխան հավաստագիր կտրվի, եւ ներկրումը կարող է վերականգնվել»,- ասել է նա։