Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է հատուկ վտանգավոր սեռական մի մոլագար եւ սերիական մարդասպան: Չուվաշիայի բնակիչ 27-ամյա Ալեքսեյ Գրիգորեւը հետախուզման մեջ էր 1999 թվականից: Հանցագործի զոհ են դարձել 18 տարեկան մի քանի աղջիկներ:

Նրան հաջողվել է 10 տարի չբացահայտված մնալ եւ ահաբեկել տարածաշրջանի բնակիչներին: Այսպիսով 1990-ական թվականների  վերջին եւ 2000 թվականի սկզբներին Չուվաշիայի Հանրապետությունում լուրեր տարածվեցին, որ իրենց տարածաշրջանում մոլագար կա: 1999 թվականի հոկտեմբերին Նովոչեբոկսարկս քաղաքում հայտնաբերվել էր բժշկական քոլեջի 18-ամյա աղջկա դիակը:

«Комсомольская правда» պարբերականը գրում է, որ դատաբժշկական եզրակացությունը ցույց է տվել, թե աղջկան սկզբից բռնաբարել են, այնուհետեւ խեղդել:

2000 թվականի նոյեմբերին եղել է եւս մի զոհ: Դարձյալ 18-ամյա մի աղջիկ: Հանցագործը սկզբում բռնաբարել, այնուհետեւ դաժանորեն ծեծել է զոհին ու գցել Նովոչեբոկսարսկի ձորը: Շնորհիվ այն բանի, որ տուժողին ճիշտ ժամանակին հայտնաբերել են տեղի ոստիկանության աշխատակիցները, նա կենդանի է մնացել եւ օգնել է ճանաչել հանցագործին: