Վրաստանի արտգոծնախարար Գրիգոլ Վաշաձեն այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ: Այդ մասին հունիսի 28-ին հայտարարել է նրա տեղակալ Դավիթ Ջալագանիան: Նրա խոսքով, հունիսի 23-ին Ռուսաստանի նախագահը բավարարել է Վաշաձեի խնդրանքը՝ ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու մասին:

«Այդ որոշումը կայացվել է ռուսական կողմի հետ երկար քննարկումներից հետո, եւ մենք այժմ կարող ենք ասել, որ Վաշաձեն միայն Վրաստանի քաղաքացի է»,- ըստ Georgia Times-ի՝ նշել է Ջալագանիան:

Վրաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր 2009թ. նոյեմբերի 3-ին: