Թուրքիայի միավորված հաշմանդամների միության նախագահ Քենան Օզուդօղրուն, Կարս-Արդահան-Իգդիր հիմնադրամի նախագահ Թուրան Չելիքը թուրք գործարարների հետ այցել են Անի։ «Կարսի գեղեցկությունը եւ պատմությունը մեր ընկերներին զարմանք պատճառեց։ Մենք զբոսնեցինք Անիում եւ բացահայտեցինք Անիի գեղեցիկ պատմությունը»,-նշել է Թուրան Չելիքը։
Նա հայտնել է, որ Անիում զբոսանքը տարեցների եւ հաշմանդամների համար հասու դարձնելու համար նախատեսել են Անի ուղարկել 2 անվասայլակ։
Նշենք, որ ցավոք, Թուրքիայում հնարավորինս խուսափում են ներկայացնել Անիի հայկական քաղաք լինելու փաստը։ Նույնիսկ ցուցատախտակների վրա բացակայում են հայ կամ Հայաստան բառերը։


























