Հունիսի 26-27-ը եւ այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Նուզգեր, Աշաղը Աբդուռահմանլի, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Քարվենդ, Մարզիլի, Յուսուֆջանլու, Չեյիլ լեռ, Կուրոպատկինո, Բաշ Քարվենդ, Սարըջանլու, Շուրաբադ, Գիյասլը, Քենգեռլի, Սեյսուլան, Ջրաբերդ, Լեւոնարխ, Նամիրլի, Թալիշ եւ Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ: