Ռուսատանի փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտարարել է, թե Вritish Рetroleum ընկերության նախագահ Թոնի Հեյվորդը լքում է իր պաշտոնը եւ մտադիր է ներկայացնել իր հաջորդին:
Փոխվարչապետը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Հեյվորդի հետ Մոսկվայում, սակայն չի ճշտել, թե այս հանդիպմանը նա իրեն կներկայացնի՞ ВР-ի հաջորդ ղեկավարին:
Միեւնույն ժամանակ բրիտանական ընկերությունը հերքել է Սեչինի ասածը:
ВР-ի պաշտոնական ներկայացուցիչ Շիլա Ուիլյամսը հայտարարել է, թե Հեյվորդը դեռ շարունակում է մնալ իր պաշտոնում:




























