Քաշմիրի հնդկական հատվածում ցուցարարների վրա կրակելու հետեւանքով մեկ մարդ զոհվել, երեքը վնասվածքներ են ստացել։ Սոպոր քաղաքում ցույցը կազմակերպվել է ի նշան բողոքի՝ հունիսին ուժայինների հետ բախման արդյունքում վեց խաղաղ բնակիչների զոհվելու։ Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 4 հազար մարդ։

Ըստ իշխանությունների, ոստիկանները կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակով։

Հունիսի 25-ից քաղաքում պարետային ժամ է մտցված, եւ բողոքի գործողություններն արգելվում են։ Պարետային ժամը մտցվել էր այն ժամանակ, երբ երկու երիտասարդներ հարձակվել էին զինվորականների մեքենայի վրա եւ սպանվել։