Զամբիայից հաղորդում են, որ տարրական դասարանների 21 աշակերտի եւ 3 ուսուցչի տեղափոխող նավը շրջվել է, ուղեւորներից շատերին փրկել չի հաջողվել։

Երեխաները պատրաստվում էին մասնակցել միջնակարգ դպրոցում հարավաֆրիկյան այդ երկրի անկախության 50-այակին կայանալիք միջոցառմանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ոստիկանության աղբյուրը պետական լրատվամիջոցներին հայտնել է, որ ողբերգությանը կարող էր հանգեցնել ուժեղ քամին։