ԿիբերԲերկուտ հաքերային կազմակերպությունը հայտարարել է, որ խաթարել  է ձայների հաշվարկման էլեկտրոնային համակարգի եւ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի աշխատանքները:

«Այսօր Ուկրաինայում 2014թ. Խորհրդարանական ընտրություններ անվանումով քաղաքական կեղծիք է ընթանում: Եվ այսօր՝ Գերագույն ռադայի ընտրություններից առաջ հայտարարված լռության օրը մենք խաթարել են ձայների հաշվարկի էլեկտրոնային համակարգի եւ ԿԸՀ-ի կայքը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Հատուկ կապի եւ տեղեկատվության պաշտպանության պետական ծառայությունը հաստատել է, որ այժմ ԿԸՀ-ի կայքի վրա DDoS-գրոհներ են տեղում:

Պետք է նշել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը որոշ ընդհատումներով, սակայն աշխատում է: