Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուն հուլիսի 1-2-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է ԵԽ կայքում։ ԵԽԽՎ նախագահը կհանդիպի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին, ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովին, ինչպես նաեւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, երիտասարդ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մեվլութ Չավուշօղլուն կհանդիպի նաեւ լրագրողներին։




























