Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջեւ` երկրում ՄԱԲՀ գործունեության 2010-2015թթ. ծրագիրը»:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Գործողությունների ծրագիրը նախանշում է ՀՀ Կառավարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գալիք վեց տարիների համար համագործակցության ուղղությունները: